Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին վաղը՝ ժամը 12։00-ին, հրավիրում է բանակցության
Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը՝ ժամը 12։00-ին, Կարեն Կարապետյանին հրավիրում է «Մարիոթ» հյուրանոց՝ սկսելու բանակցային գործընթացի երկրորդ փուլը։
Նրա խոսքով՝ բանակցությունների նախորդ փուլը ձախողվեց, իսկ երեկ կայացել է Հանրապետական կուսակցության ժողովը՝ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ և եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք է Կարեն Կարապետյանին լիազորեն որպես բանակցող:
«Մենք այդ որոշումն ընդունում ենք ի գիտություն, և ինչպես նախկինում, պատրաստակամություն ենք հայտնում շարունակել բանակցային գործընթացը մեր առաջարկած օրակարգի շրջանակներում: Եվ ես վաղը ժամը 12-ին հրավիրում եմ Կարեն Կարապեյանին «Մարիոթ» հյուրանոց՝ շարունակելու բանակցությունները մեր օրակարգով, բայց մենք ունենք մեկ պայման՝ ինչպես և Սերժ Սարգսյանի հետ բանակցությունները, Կարեն Կարապետյանի հետ բանակցությունը նույնպես ծայրից ծայր պետք է տեղի ունենա լրագրողների ներկայությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ ՀՀԿ-ի հետ փակ դռների հետևում չեն բանակցելու, այլ ժողովրդի աչքի առաջ:
Հարակից հրապարակումներ`
- Կա՛մ վարչապետ կընտրվեմ ես, կա՛մ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Փաշինյան
- Կարգավորումը պետք է տեղի ունենա 2017թ-ի լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա. Պուտին
- 2018 թ-ի առաջին եռամսյակում արձանագրված դրական ցուցանիշները պետք է պահպանվեն. Կարեն Կարապետյան
- Կարեն Կարապետյանը իրավասու է իրականացնել վարչապետին օրենքով վերապահված բոլոր լիազորությունները. Դավիթ Հարությունյան
- Կարեն Կարապետյան-Փաշինյան չեղարկված բանակցություններն ու նրանց արձագանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան