Պեսկովն անդրադարձել է հայկական պատվիրակության՝ Կրեմլ այցելության մասին լուրերին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանում հույս ունեն՝ Հայաստանում իրավիճակը շտապ կկարգավորվի սահմանադրության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։
«Մենք ցանկանում ենք հուսալ, որ իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի Սահմանադրության շրջանակներում։ Մենք կապված ենք լայն կապերով, ուստի այս հարաբերությունների իրացումը թելաղրում է հաճախակի այցերի և շփումների անհրաժեշտություն։ Առավել ևս, նման ոչ դյուրին պահերին»,- ասել է Պեսկովը։
Նա նաև պատասխանել է հայկական պատվիրակության՝ Կրեմլ հնարավոր այցելության մասին հարցին, նշել, որ նման այցի հավանականության մասին իրեն ոչինչ հայտնի չէ։
Ավելի վաղ հայտարարվել է, որ Հայաստանի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գևորգյանը Մոսկվա է մեկնել՝ աշխատանքային խորհրդակցություններ անցկացնելու։
Հարակից հրապարակումներ`
- Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպելու է ՌԴ իշխանությունների ներկայացուցիչների հետ
- Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` աշխատանքային քննարկումների
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին