
ՍԴ դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին։
ԱԺ հանրային կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»։