ԱՀԿ-ն կոչ է անում բոլոր երկրներին արգելել ասբեստի օգտագործումը
ՄԱԿ-ը կոչ է արել աշխարհի բոլոր երկրներին արգելել ասբեստը, ինչը կարող է հանգեցնել քաղցկեղի թոքերի, ձվարաններում և կոկորդում, ինչպես նաև մեզոթելիոմի: Փորձագետները հաշվարկել են, որ այս վտանգավոր նյութից հրաժարումը չի հանգեցնի լուրջ տնտեսական կորուստների: Ընդհակառակը, դրա շարունակական օգտագործումը կարող է բերել ծախսերի՝ բժշկական օգնության, մաքրման աշխատանքների ու իրավական գործողությունների ծախսերի։
Այս կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի փորձագետները կոչ են արել աշխարհի բոլոր երկրներին լիովին արգելել ասբեստի բոլոր տեսակների արդյունահանումը, օգտագործումը, արտադրությունն ու վաճառքը:
Ի շնորհիվ իր ցածր գնի և ամրության, ասբեստը մարդկանց կողմից դարեր շարունակ օգտագործվել է հիմնականում շինարարության մեջ: Սակայն այն բանից հետո, երբ ապացույցներ են հայտնաբերվել նրա քաղցկեղածին լինելու հետ կապված, շատ երկրներ, բայց ոչ բոլորը, հրաժարվել են այդ շինանյութից: 2013 թվականին, ասբեստի տարեկան արտադրությունը, արտահանումը և սպառումը նվազել է ավելի քան երկու անգամ։ Ներկա պահին ընդամենը չորս երկիր՝ Բրազիլիան, Չինաստանը, Ղազախստանը և Ռուսաստանն արտադրում են աշխարհի ընդհանուր ասբեստի ավելի քան 99 տոկոսը, իսկ 25 երկրներ սպառում են տարեկան առնվազն հազար տոննա ասբեստ:
Սպառման մեծ մասը բաժին է ընկնում աշխարհի 10 երկրներին `Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան, Բրազիլիա, Վիետնամ, Ինդոնեզիա, Ղազախստան, Թաիլանդ, Թուրքմենստան և Ուզբեկստան: