Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ Արմեն Ջիգարխանյանը կվերադառնա թատրոն. Արթուր Սողոմոնյան
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր հիվանդանոցում կանցկացնի: Այս մասին ՌԻԱ Նովոստին ասել է ռեժիսորի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը:
«Բժիշկները խորհուրդ են տվել հոսպիտալացնել: Առաջին հետազոտությունները կրիտիկական որևէ շեղումներ չկան, բայց կան որոշակի խնդիրներ: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ Ջիգարխանյանը կկարողանա վերադառնալ թատրոն»,- նշել է նա:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկատվություն, որ դերասանը Մոսկվայում շտապ հոպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ: Սակայն Սողոմոնյանը հերքել է այդ լուրերը: Նրա խոսքով՝ բժիշկները խորհուրդ են տվել հոսպիտալացնել այն բանից հետո, երբ Ջիգարխանյանը վերջին օրերին իրենց թույլ է զգացել, սակայն նրա վիճակը նորմալ է:
Հարակից հրապարակումներ`
- Ջիգարխանյանը հիվանդանոցից դուրս է գրվել
- Ջիգարխանյանի ընկերը պատմել է դերասանի վիճակի մասին
- Ջիգարխանյանի նախկին կնոջը մեղադրում են անձնական կյանքի գաղտնիության իրավունքը խախտելու համար
- Ջիգարխանյանի երիտասարդ կինը նրան ցանկացել է «երկար ու տանջալի մահ»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան