Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ
Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի Խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Մյատովիչի հետ։
ՄԻՊ աշխատակազմի հայտնում են, որ քննարկվել են վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և ներկայացվել է այս օրերին Պաշտպանի աշխատանքի մանրամասները։
Հեռախոսազրույցի ընթացքում կողմերն ընդգծել են հավաքների ու երթերի մասնակիցների իրավունքների լիարժեք երաշխավորման, լրագրողների մասնագիտական անխոչընդոտ գործունեության կարևորությունը: Կարևորվել է բերման ենթարկված անձանց իրավունքների ապահովումը, անկախ նրանից՝ խոսքը վարչական, թե քրեական վարույթի մասին է:
Օրեր առաջ տեղի էր ունեցել ևս մեկ հեռախոսազրույց Դունյա Մյատովիչի նախաձեռնությամբ, որի ժամանակ նա Պաշտպանին խնդրել էր տեղեկացնել երկրում տեղի ունեցող հետագա զարգացումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում