Նախագահ Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբևէ չի ունեցել և չունի. Արմենպրես
Օրերս «Ժամանակ» թերթը գրել էր, թե «նախագահ Արմեն Սարգսյանը ևս պատրաստվում է սեփական կուսակցություն ստեղծել և ավելի ակտիվ մասնակցություն ունենալ ապագա քաղաքական իրադարձություններին»։
Հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանին։ Նա հերքել է լուրը՝ նշելով, որ Հանրապետության նախագահը անկուսակցական է, և սա նաև Սահմանադրության պահանջն է, համաձայն որի Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ»:
«Նախագահ Սարգսյանը կուսակցություն ստեղծելու մտադրություն երբևէ չի ունեցել և չունի»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին