Հայաստան է ժամանել Պետդումայի պատգամավորների մի խումբ
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրացիայի հարցերով հանձնաժողովի անդամները Երևանում են: Այս մասին գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով հանձնաժողովի իր աղբյուրին:
«Հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն ու հանձնաժողովի մի քանի անդամներ հիմա Երևանում են, որտեղ հանդիպումներ են ունենում խորհրդարանի իրենց գործընկեր պատգամավորների հետ»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը հիշեցրել է, որ ավելի վաղ նույն հանձնաժողովի անդամներից Կազբեկ Տայսաևը Պետդումային առաջարկել է արձակուրդից հետո առաջին լիագումար նիստում հայտարարություն ընդունել Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին, ինչպես նաև խումբ ձևավորել ու Հայաստան գործուղել՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Մայիսյան արձակուրդներից հետո պետդումայի առաջին լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 8-ին:
Հարակից հրապարակումներ`
- Կարգավորումը պետք է տեղի ունենա 2017թ-ի լեգիտիմ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հիման վրա. Պուտին
- Նալբանդյանն ու Լավրովը հանդիպել են
- Արմեն Գևորգյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ
- Պեսկովն անդրադարձել է հայկական պատվիրակության՝ Կրեմլ այցելության մասին լուրերին
- Պեսկով. Ռուսաստանում հույս ունեն, որ շուտով Հայաստանում փոխհամաձայնության կգան
- Զախարովա. Հայաստա´ն, Ռուսաստանը միշտ քեզ հետ է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին