Փաշինյանին դիմավորում են դհոլ զուռնայով, գառով
Շիրակի մարզկենտրոն Գյումրի մեկնելու ճանապարհին հակաիշխանական հավաքի առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կանգ առավ մի քանի բնակավայրերում:
Նրան այստեղ դիմավորում են դհոլ զուռնայով, գյուղերից մեկում էլ փորձեցին գառ մորթել ոտքերի տակ: Փաշինյանը թույլ չտվեց՝ հորդորելով գառին իր հոտի հետ արոտի ուղարկել:
Նրան շրջապատած բնակիչներն անընդհատ բացականչում էին՝ «Նիկոլ վարչապետ», «հաղթանակ»:
Մինչ այդ դհոլ զուռնային, երգ ու պարով, համբույրներով նրան դիմավորել էին Արագածոտնի մարզի Ուջան համայնքում:
Փաշինյանին այսօր ուղեկցում է դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա նշեց, որ տպավորված է ընդունելությամբ.
«Տպավորություններս այնքան հուզիչ են, բայց այնքան զորավոր: Չեմ կարող պատկերացնել, եթե Հայաստան չգայի, նման տոնախմբության ներկա չէի լինի»:
Հիշեցնենք, որ երեկ Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր հանարահավաք են անցկացնելու Գյումրիում, իսկ վաղը՝ Վանաձորում:
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Գյումրի
- Կա՛մ վարչապետ կընտրվեմ ես, կա՛մ էլ Հայաստանում ընդհանրապես վարչապետ չի ընտրվի. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում