Մարդասիրական օգնություն՝ սիրիահայ խոցելի ընտանիքներին
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ ՀՀ և ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունների աջակցությամբ և Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի հետ համագործակցությամբ, մեկանգամյա մարդասիրական օգնություն է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում բնակվող 1200 սիրիահայ խոցելի ընտանիքների, սննդի փաթեթների տեսքով (ձեթ, բրինձ, հնդկաձավար, խտացրած կաթ)։ Օգնությունը տրամադրվում է ՀԿԽԸ կամավորների միջոցով։ Այս մասին հայտնում են Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակից։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է Շարժման հիմնարար սկզբունքներով և հանդիսանում է կառավարությանն օժանդակ կառույց` մարդասիրական ոլորտում: ՀԿԽԸ-ի առաքելությունն է նվազեցնել բնակչության խոցելիությունը` մարդասիրության ուժի մոբիլիզացմամբ, նախապատրաստվել դիմակայելու այն իրավիճակներին, որոնք կարող են բնակչության խոցելիության պատճառ դառնալ, ցուցաբերել անհրաժեշտ օգնություն` սատարելով սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում գտնվող մարդկանց:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը մշտապես ջանքեր է գործադրում ռեսուրսներ մոբիլիզացնելու ուղղությամբ՝ բնակչության առավել խոցելի խմբերի մարդասիրական կարիքներին արձագանքելու և նրանց հոգսը հնարավորինս թեթևացնելու համար։