Տիգրան Աբրահամյան. Մեր զինծառայողները գիտակցում են իրենց առաքելությունը և պատվով են կատարում մարտական խնդիրը
Շփման գծում հակառակորդի տեղաշարժերի, ակտիվացման, Հայաստանում ներքաղաքական իրավիճակի՝ պաշտպանության բանակի վրա ունեցած հնարավոր ազդեցության հարցերի մասին Panorama.am-ը խոսել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանի հետ:
Հարց-Շփման գծում հակառակորդի կողմից կուտակումները շարունակվո՞ւմ են:
Պատասխան-Հակառակորդի՝ տարբեր ուղղություններով շարժերն ու կուտակումները շարունակվում են: ՊԲ-ը հետևում է դրանց և ըստ անհրաժեշտության գործուն քայլեր կձեռնարկի:
Հարց-Կուտակումներին զուգահեռ ադրբեջանական կողմից ակտիվացում՝ դիվերսիոն փորձերի, հետախուզական խմբերի ներթափանցման կամ այլ տեսքով եղե՞լ է:
Պատասխան-Վերջին տարիներին առաջնագծում իրականացված տեխնիկական վերազինման արդյունքում հակառակորդի կողմից դիվերսիոն գործողություններ իրականացնելու ռիսկերը կտրուկ նվազել են: Հակառակորդն առաջնագծում ակտիվություն մտցնում է դիպուկահար խմբերի, ծանր գնդացիրների, ինչպես նաև՝ առաջնագծում կտրուկ տեղաշարժերի միջոցով:
Հարց-Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը որևէ ազդեցություն թողնո՞ւմ է ՊԲ մարտունակության վրա:
Պատասխան-Պաշտպանության բանակն իր ամենօրյա ծառայությամբ անընդհատ ձգտում է բարձրացնել իր մարտունակությունը: Տրամաբանորեն հայաստանյան ներքաղաքական զարգացումները չեն կարող ազդեցություն չունենալ առաջնագծում տիրող իրավիճակի, մասնավորապես հակառակորդի վարքագծի վրա: Սակայն պետք է ընդգծեմ, որ պաշտպանության բանակն ու նրա զինծառայողները չափազանց լրջորեն են գիտակցում իրենց առաքելությունը և պատվով են կատարում իրենց վրա դրված մարտական խնդիրը: Մեր զինվորն իր տեղում է, լավագույնս տիրապետում է Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին և պատրաստ է ցանկացած իրավիճակում զսպել, հակազդել Ադրբեջանի ցանկացած քայլ, որը վտանգ կներկայացնի մեր անվտանգության համար:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի ՊՆ նոր տեսանյութ է ներկայացրել շփման գծում հակառակորդի զինտեխնիկայի տեղաշարժերի ու կուտակումների մասին
- Արցախի ՊՆ-ն հակառակորդի կուտակումների վերաբերյալ նոր տեսագրություն է տարածել
- ՊԲ հրամանատարն այցելել է առաջնագիծ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին