
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ
ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ապրիլի 26-ի երեկոյան հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Երեկ երեկոյան հանդիպում եմ ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկել ենք Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները։
Հ.Գ. Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: