Եվս 14 ավտոմեքենա ՃՈ հատուկ պահպանվող տարածքում
Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այս գիշեր ևս կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել և հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել 14 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները երթևեկել են առանց հաշվառման համարանիշերի, ոչ սթափ վիճակում կամ առանց անհրաժեշտ փաստաթղթերի։ Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել երթևեկության կանոնները»։
Հարակից հրապարակումներ`
- Կարգազանց վարորդների մեքենաներ են տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք
- ՃՈ հանձնարարվել է կարճել ապրիլի 13-ից 25-ը հարուցված վարչական վարույթները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում