Վահրամ Բաղդասարյան. Մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով
«Բանակցությունները պետք է լինեն առանց լրատվամիջոցների, ինչպես բանակցեցին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը»,-ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա նշել է, որ իրենք Հանրապետության նախագահին դիմել են քաղաքական կոնսուլտացիաներ հրավիրելու և անցկացնելու խնդրանքով:
«Մենք բաց ենք բանակցություններում, պատրաստ ենք քննարկել ցանկացած օրակարգային հարց, բայց ուլտիմատումների, պարտադրանքների մենք չենք գնալու: Պետք է գան կլոր սեղանի շուրջ, մենք գնում ենք սահմանադրական ճանապարհով»,-ասաց Բաղդասարյանը:
Նրա խոսքով, Հանրապետական կուսակցության նպատակը բախումներ թույլ չտալն է:
Հիշեցնենք, որ այսօր կեսօրին Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին հրավիրել էր բանակցությունների՝ նշելով, որ դրանց պետք է ներկա լինեն ԶԼՄ ներկայացուցիչները:
«Կարեն Կարապետյանը մնում է այն տեսակետին, որ լրատվամիջոցների առջև բանակցությունների անցկացումն արդեն իսկ ենթադրում է, որ բանակցությունների նպատակը որևէ արդյունք արձանագրելը չէ»,-ի պատասխան հայտարարություն էր տարածել Կարապետյանի մամուլի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Կարապետյանն անհեռանկարային է համարում մասնակցել լուծումներ գտնելու «հավանականություն չունեցող բանակցությունների»
- Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին վաղը՝ ժամը 12։00-ին, հրավիրում է բանակցության
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին