Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն. Կոստանյան
«Ես առիթ ունեցել եմ ասելու, որ մեր երկիրը ժողովրդավարական երկիր է միանշանակ, բայց միառժամանակ մեր երկիրն իրավական երկիր է, հետևաբար մենք ամեն ինչ անելու ենք երկրի իրավական բնույթն ապահովելու և երաշխավորելու համար»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։
Ինչ վերաբերում է իշխանափոխության վերաբերյալ դիտարկումներին՝ նա նշեց, որ իշխանափոխություն տեղի չի ունեցել։
«Ցանկացած մարդ, որը գոնե մեկ անգամ ընթերցել է մեր Սահմանադրությունը, կհասկանա՝ ինչ է նշանակում իշխանափոխություն։ Խորհրդարանական կառավարման ձևի երկրում իշխանափոխություն բացառապես ենթադրում է խորհրդարանական մեծամասնության փոփոխություն։ Վարչապետ կամ այլ պաշտոնյաների փոփոխությունը երբեք չի կարող դիտվել իշխանափոխություն», - հայտարարեց Կոստանյանը։
Անդրադառնալով վարչապետի թեկնածության հարցին ու քվերակությանը, Կոստանյանն ասաց, որ իրենք կողմ են քվեարկելու այն թեկնածուին, որին կորոշի Հանրապետական խմբակցությունը։
Լրագրողի դիտարկմանը, թե դա կարող է լինել Նիկոլ Փաշինյանը, պատգամավորը պատասխանեց. «Ես բացառում եմ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան