Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում իրենց անունից կեղծ հայտարարություններ չտարածել
Ռուսաստանի հայերի միությունը հայկական լրատվամիջոցներին կոչ է անում կազմակերպության անունից կեղծ հայտարարություններ չտարածել: Այս մասին հայտարարություն է հրապարակել Ռուսաստանի հայերի միության պաշտոնական կայքը, միությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ վերջին շրջանում անհայտ անձինք միության անունից հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում, որոնք իրականության հետ կապ չունեն:
Հայկական լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում այն մասին, թե Ռուսաստանի հայերի միությունն աջակցություն է հայտնել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժմանը:
«Վերջին շրջանում անհայտ անձինք հայկական լրատվամիջոցներում հայտարարություններ են տարածում Ռուսաստանի հայերի միության անունից: Սրա հետ կապված հրավիրում ենք ինչպես լրատվամիջոցների ներկայացուցիչների, այնպես էլ հանրության ուշադրությունը, որ Ռուսաստանի հայերի միության ցանկացած հայտարարություն, այդ թվում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությոնւները միշտ հրապարակվում են մեր կազմակերպության պաշտոնական կայքում՝ www.sarinfo.org-ում: Խնդրում ենք հայտարարությունները, որոնց սկզբնաղբյուրը Ռուսաստանի հայերի միությունը չէ, չդիտարկել որպես մեր կազմակերպության հետ կապ ունեցող կամ իրականությանը համապատասխանող»,- ասված է հայտարարության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան