ԱՄՆ-ն Թուրքիային զգուշացրել է ռուսական S-400-ը գնելու հնարավոր հետևանքների մասին
ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի ռուսական «S-400» ՀՕՊ համակարգերը։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ամերիկացի պաշտոնյան Բրյուսելում ընթացող ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի ժամանակ ասել է, որ այդ համակարգերը գնելու դեպքում ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությունը կսահմանափակվի:
Ըստ նրա՝ ռուսական ՀՕՊ համակարգերը խնդիրներ կստեղծեն Թուրքիայում, քանի որ դրանք գրեթե անհամատեղելի են ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հետ։
Հաթչիսոնի խոսքերով, եթե Թուրքիան S-400-ները գնի, ապա դա բացասբար կանդրադառնա ոչ միայն Թուրքիա-ՆԱՏՕ, այլև Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների վրա։
Նա ակնկալել է, որ պաշտոնական Անկարան կվերանայի վերոնշյալ համակարգերը գնելու մտադրությունը, հակառակ դեպքում ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։
«ԱՄՆ-ում կա օրենք, որով նախատեսվում է պատժամիջոց կիրառել այն երկրի դեմ, որը ռազմական գործարք է կնքում Ռուսաստանի հետ։ Այդ օրենքը ոչ մեկ չի կարող անտեսել։ S-400 ները ռուսական ՀՕՊ համակարգեր են։ Դրանք վնաս են հասցնելու ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների հետ աշխատանքներին։ Դրանում ոչ մի կասկած չկա։ Մենք հուսով ենք, որ Թուրքիան կվերանայի իր այդ մտադրությունը»,-նշել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում սկսվել է Թուրքիային մատակարարվելիք «S-400»-ների արտադրությունը
- Վաշինգտոնը Թուրքիային զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին S-400-ը գնելու դեպքում
- S-400-ից բացի ի՞նչ ռուսական զինատեսակներ կարող են հետաքրքրել Թուրքիային
- Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային
- ԱՄՆ. «Եթե Թուրքիան գնի S-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի»
- ՆԱՏՕ. Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա