Արաբական Միացյալ Էմիրություններն Իրաքի մշակութային ժառանգության վերականգնման համար գումար են հատկացրել
Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում ստորագրվել է պատմական համաձայնագիր:
ՄԱԿ-ի պաշտոնական էջի փոխանցմամբ, Արաբական Միացյալ Էմիրությունները 50.4 մլն դոլար են տրամադրել Իրաքի Մոսուլ քաղաքի մշակութային ժառանգության վերականգնման համար:
«Այս պատմական գործընկերությունը հանդիսանում է ամենախոշորը, այն աննախադեպ ծրագիր է Իրաքի մշակութային ժառանգության վերականգնման ոլորտում»,-ասեկ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլը:
Ծրագրի շրջանակում վերականգնվելու են ան-Նուրի տաճարն ու 840 տարի առաջ կառուցված 45 մետր բարձրությամբ ալ Խադբա մինարեթ: Դրանք պայթեցրել են ԻՊ գրոհայինները: