Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել. Կարեն Կարապետյան
«Առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել»-այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
- Պարոն Կարապետյան, այսօր առավոտյան չգնացիք Նիկոլ Փաշինյանի հրավիրած բանակցություններին և Ձեր գնալը համարեցիք ոչ հեռանկարային՝ նկատի ունենալով, որ օրակարգը և ձևաչափը թելադրված է միակողմանի: Ըստ Ձեզ՝ հեռանկարային բանակցություններ ո՞ր դեպքում կլինեն:
- Մեր հայտարարության մեջ մեկնաբանել ենք դա, և որևիցե տարբերություն մեր նախկին մեկնաբանության հետ չկա և, կարծում եմ, որ տրամաբանությունն ակնհայտ է: Բանակցությունները հեռանկարային են այն դեպքում, երբ որ կողմերը մեկը մյուսին լսելու ցանկություն ունեն, մեկը մյուսի դիրքորոշումն ընկալելու ցանկություն ունեն: Հետո իրենք կպայմանավորվեն, թե չէ, ճկուն կլինեն որպես բանակցող, թե չէ, դա արդեն գործընթաց է: Բայց ի սկզբանե, երբ որ հայտարարվում է, որ օրակարգը սա է, և մյուս կողմն իրավունք չունի որևիցե օրակարգ ձևավորել, դա արդեն բանակցություն չի, նույնիսկ չգիտեմ ինչ է:
- Բանակցություններ չեղան, փոխարենը մամուլի ասուլիս եղավ, քանի որ մի քանի տասնյակ լրատվամիջոցներ էին հավաքվել, և այդ մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը պարզապես վստահ չէ իր բանակցային ուժերին, նաև հետևյալ մեջբերումն արեց, որ «մարդը, ով իր երկրի ներսում վստահ չէ իր բանակցային ուժերին, ինչպես կարող է բանակցել, օրինակ, Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված հարցում»: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
- Նախ և առաջ ես իրականում չգիտեմ պարոն Փաշինյանը, որպես բանակցող, մեծ փորձ ունի, թե չէ, բայց ես հետաքրքիր բանակցային փորձ ունեմ, ընդ որում, բանակցային փորձս տարբեր մշակութային, կրոնական, առարկայական, լեզվական տիրույթներում է: Եվ առ այսօր ես բանակցային պրոցեսներում պարտություն չեմ ունեցել: Հռետոր լինել, լավ հեղինակություն ունենալ դեռ չի նշանակում լավ բանակցող լինել: Այդ իսկ պատճառով իմ պատասխանն այդպիսինն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան