Գրկախառնություն Կորեաների միջև
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն պատրաստվում է Հյուսիսային Կորեա այցելել այս տարվա աշնանը: Նման համաձայնության են եկել Հյուսիսային ու Հարավային Կորեաների առաջնորդները գագաթաժողվի արդյունքում, այն ամրագրվել է նաև հռչակագրում: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
Լրատվամիջոցը գրում է, որ հռչակագրի ստորագրումից հետո նրանք անգամ գրկախառնվել են:
Հռչակագրի համաձայն, երկու երկրների ղեկավարաները բանակցություններ են սկսելու Չինաստանի, ինչպես նաև ԱՄՆ-ի հետ կորեական թերակղզում խաղաղության հաստատման համար:
Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են եկել ամենագլխավորի շուրջ՝ ապամիջուկային լինելու մասին:
«Երկու երկրների ղեկավարները իրենց 80 մլն բնակչության ու աշխարհի առաջ խոստացան, որ Կորեական թերկղզում այլևս պատերազմ չի լինելու և խաղաղության նոր ժամանակաշրջան է սկսվել»,-գրում է «Ռոյթերզ»-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում