Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը եվրոպացի դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ կկարգավորվի սահմանադրության շրջանակներում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպաններին և Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը մեծապես կարևորել է Եվրոպական երկրների և ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը և խորացումը: Նախագահը խոսել է նաև տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին:
Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում և կարևորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք ողջունում ենք թե ՀՀ ոստիկանությանը, թե քաղաքացիներին». ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան
- ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն ընդդիմադիր ցույցերի կազմակերպիչներին երկխոսության կոչ է անում
- ԱՄՆ դեսպան. Սերժ Սարգսյանը, լսելով ժողովրդին, կայացրեց դժվար որոշումը