Գարո Փայլանի արձագանքը՝ Էրդողանի նախընտրական խոստումներին
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին, որի ժամանակ վերջինս նախընտրական մի շարք խոստումներ է տվել` ասելով.
«Նոր շրջանը լինելու է ավելի շատ ժողովրդավարության և ավելի ուժեղ իրավունքի շրջան։ Լինելու է բարօրության և ավելի հաստատուն կայունության ժամանակաշրջան։ Նոր շրջանի կառավարումը լինելու է ավելի արդյունավետ, օրենսգիրքը ավելի հեղինակավոր, դատաիրավական համակարգը ավելի անկախ»։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, ի պատասխան դրան՝ հայ պատգամավորը իր «Twitter»-ում գրել է.
«15 տարի կառավարում է։ Խոստանում է ժողովրդավարություն, բարօրություն և անկախ դատաիրավական համակարգ։ 15 տարվա ընթացքում այս ոլորտներում հետընթաց ապրեցինք։ Անելիքների երաշխիքը, մինչև հիմա արածներն են»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի խորհրդարանը հաստատեց արտահերթ ընտրությունների անցկացումը
- Թուրքիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն
- Թուրքիայի փոխվարչապետը արձագանքել է արտահերթ ընտրություններ անցկացնելու կոչին