«Փեթակ» և «Երևան» տոնավաճառներում հակահրդեհային համակարգի խախտումներ են հայտնաբերվել
ԱԻՆ Փրկարար ծառայությունը հատուկ մարտավարական ուսումնավարժություններ էր կազմակերպել «Փեթակ» (հասցե՝ Արշակունյաց պողոտա 17ա) և «Երևան» (հասցե՝ Ս.Զորավարի փ. 11/1շենք) տոնավաճառներում՝ «Հրդեհի դեպքում կազմակերպության աշխատակիցների և քաղաքացիների տարահանումը» թեմայով:
ԱԻՆ-ից հայտնում են՝ վարժանքի նպատակներն են` ստուգել տնտեսվարողների անձնակազմի և արձագանքող ուժերի պատրաստվածությունը հրդեհի դեպքում, կատարելագործել անձնակազմի և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:
Համաձայն վարժանքների սցենարի՝ տոնավաճառներում առաջացել է հրդեհ, հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը չեն գործել: Աշխատակիցների կողմից ձեռնարկվել են նախնական հրդեհաշիջման աշխատանքներ, սակայն հրդեհը մարել չի հաջողվել, և առաջին հարկը ծխապատվել է, առկա է մարդկանց տարահանման խնդիր:
Վարժանքի մեկնարկից հետո Փրկարար ծառայության ուժերն իրականացրեցին մի շարք օպերատիվ գործողություններ՝ հետախուզում, աշխատակիցների և հաճախորդների տարահանում, փրկարարական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում:
Ուսումնավարժանքի ընթացքում հայտնաբերվել են որոշակի թերություններ, մասնավորապես՝ բացթողումներ տարահանման պլաններում, տոնավաճառներում ապրանքների ոչ ճիշտ տեղակայում և դասավորություն, որը հրդեհի դեպքում կխոչընդոտի մարդկանց տարահանմանը, հրդեհաշիջման և ազդարարման ինքնաշխատ համակարգերի թերի աշխատանքը, տարհանման նեղ ուղիներ և ելքեր, հրդեհաշիջման պարզագույն միջոցների ոչ բավարար քանակը և այլն:
ԱԻՆ Փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները քննարկում են ունեցել տոնավաճառների պատասխանատուների հետ՝ արտակարտգ իրավիճակներում անձնակազմի առաջին գործողությունների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում կազմակերպել դասընթացներ՝ հրդեհի դեպքում անձնակազմի պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով, ինչպես նաև՝ համատեղ ուժերով շտկել առկա թերությունները:
Ըստ աղբյուրի, ԱԻՆ փրկարար ծառայությունը, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հանձնարարությամբ, ակտիվացրել է հրդեհային անվտանգության և տարահանման միջոցառումների իրականացման գործընթացը՝ հայտարարելով «Հակահրդեհային պատրաստվածության մակարդակի բարձրացման փուլ», որի ընթացքում նշված թեմաներով ուսումնավարժություններ կանցկացվեն հյուրանոցային ու ռեստորանային համալիրներում, սննդի կետերում, առևտրի և ժամանցի խոշոր կենտրոններում:
Հարակից հրապարակումներ`
- Հատուկ մարտավարական ուսումնավարժություններ՝ «Տաշիր պիցցա»-ում և «Երևան սիթի»-ում
- «Դալմա Գարդեն մոլ»-ում հակահրդեհային վարժանք է իրականացվել
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին