Նախապատրաստվում է Վիրաբույժների եվրոպական միության համաժողովի անցկացումը Երևանում
Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբույժների եվրոպական միության պատվիրակությանը` գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։
Նախարարությունից հայտնում են՝ նրանք Հայաստանում են աշնանը` սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վիրաբույժների եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հինգ տարին մեկ կազմակերպվող 4-րդ վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:
Ողջունելով Բելգիայլից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը, արձագանքելով վիրաբույժների առաջարկին, նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։
Նա ընդգծել է, որ նման ներկայացուցչական համաժողովներն անառարկելիորեն նպաստում են բժշկության տվյալ ճյուղի առաջընթացին։ Նա կարևորել է նաև Հայաստանի ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը կապահովի նրանց շարունակական մասնագիտական զարգացմանը։
Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև պրոֆեսոր Մուշեղ Միրիջանյանի ղեկավարած Վիրաբույժների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները, քննարկվել են կազմակերպական մի շարք հարցեր։