Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան կողմ են Սիրիայում կրակի դադարեցմանը
Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան հաստատում են Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանմանն իրենց հավատարմությունը, որն օգնեց նվազեցնել բռնության մակարդակը։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին, ասվում է Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման արդյունքում երեք երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարության մեջ։
«Ընդգծելով բռնության նվազեցմանն ուղղված ջանքերի կարևորությունը, ՌԴ, Իրանի և Թուրքիայի ղեկավարները կրկին արտահայտել են իրենց հավատարմությունը կրակի դադարեցմանն, որն օգնեց նվազեցնել բռնության մակարդակը և հումանիտար դժվարությունների կրճատման հարցում արդյունավետ դեր է խաղացել»,- նշված է հայտարարության մեջ։