«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է ժողովրդի թեկնածուին
«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է ժողովրդի ներկայացրած թեկնածուին: Այս մասին «Կենտրոն» ՀԸ-ի եթերում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։
«Այլ կերպ չի կարող լինել, եթե հաղթանակը ժողովրդինն է, որևէ մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իր վրա վերցնի: Ես իմ ամբողջ թիմով մեկ մարդու պես իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին, մենք թեկնածու չենք առաջադրելու, ժողովուրդը ում կհայտարարի, մենք էլ մեկ մարդու պես սատարելու ենք նրան: Մենք ժողովրդի հաղթանակը մեզ վրա չենք վերցնում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:
Նա նաև նշեց, որ իրենք ՀՀԿ-ի հետ գործ չեն ունենալու, ոչ մի ձայն չեն տալու իրենց. «Մենք հանրապետականին ոչ մի ձայն չենք տալու՝ ամբողջ թիմով»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին