Ռուս պատգամավորներն այսօր հանդիպել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ
Ազգային ժողով են այցելել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորներ: Աժ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ապրիլի 27-ին ՌԴ պատգամավորներին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նույն օրը ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի հետ հանդիպել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ու հանձնաժողովի անդամներ:
Կայացել է նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Արտաշես Գեղամյանի և Նիկոլայ Ռիժկովի ու հանձնաժողովի անդամների հանդիպումը:
Ապրիլի 28-ին ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի և Պետական դումայի պատգամավորների հետ հանդիպել են նաև խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:
Երկօրյա հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների առաջընթացին, միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հետագա գործունեությանն ու առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, կարևորվել ստեղծված իրադրության կարգավորումը Սահմանադրության և օրենքների շրջանակում` ի շահ պետության կայունության ու անվտանգության, ժողովրդի բարօրության:
Հարակից հրապարակումներ`
- Զատուլին. Ես անկեղծորեն անհանգստանում եմ, հուսով եմ՝ ելք կգտնվի
- Հայաստան է ժամանել Պետդումայի պատգամավորների մի խումբ