Պետական եկամուտների կոմիտեն կրկնակի պակասեցրել է հսկողական աշխատանքները
«Լրատվական որոշ կայքերում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն է տարածվում այն մասին, որ հարկային մարմինն ինտենսիվ վարչարարություն է իրականացնում, մինչդեռ պատկերը բոլորովին հակառակն է»: Նման հաղորդագրություն է տարածել ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՊԵԿ-ը պարզաբանում է, որ ապրիլի վերջին օրերին հանրապետությունում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն շուրջ 2 անգամ կրճատել է հսկողական աշխատանքները: Եթե 2018թ. ապրիլի 1-ից մինչև ապրիլի 15-ն իրականացվել է 582 ընթացիկ հսկողական աշխատանք, ապա ապրիլի 16-27-ը՝ միայն 280: Ինքնըստինքյան հասկանալի է, որ «հարկային տեռորի» մասին խոսք լինել չի կարող: Հիշեցնենք նաև, որ ՊԵԿ-ն օրենքով նախատեսված իր գործառույթների շրջանակում վարչարարություն է իրականացնում ռիսկային հարկ վճարող համարվող տնտեսվարողների նկատմամբ:
«Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ ավելորդ խուճապ առաջացնելու և ընթերցողներին մոլորեցնելու միտում ունեցող գործունեությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան