Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
ԱԺ պատգամավոր, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:
«Քիչ առաջ Էջմիածնում հանդիպում ունեցա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։
Քննարկեցինք երկրում ստեղծված իրավիճակը և լուծման ուղիները»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Փաշինյանը:
Ավելի ուշ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնեցին.
«Ապրիլի 28-ին, ընդառաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերին, ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր հանդիպեց Վեհափառ Հայրապետի հետ: Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում