Քաղաքական 14:32 28/04/2018 Հայաստան

Զատուլին. Ես անկեղծորեն անհանգստանում եմ, հուսով եմ՝ ելք կգտնվի

Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը պատրաստվում է այսօր հանդիպել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նա տեղեկացրեց, որ Երևանում է Ռուսաստանից ժամանած պատվիրակության կազմում:

«Ինձ թվում է՝ երկար պետք չէ բացատրել՝ ինչու ենք եկել, մենք անտարբեր չենք այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում»,- ասաց նա:

Նա հայտնեց, որ թեպետ Կարեն Կարապետյանին Ռուսաստանում շատերն են ճանաչում և բարձր են գնահատում, սակայն անձամբ այնքան էլ ծանոթ չէ: Զատուլինը նշեց՝ որքան իրեն է հայտնի, Կարապետյանի վարկանիշը Հայաստանում վատը չէ, և իրենք կցանկանային պարզապես նրան սատարել, սակայն որևէ մեկի կողմնակիցը չեն: Նրա խոսքով՝ ամեն ինչ պետք է անցնի օրինական ճանապարհով, և Ռուսաստանը ուշադիր հետևելու է դրան, ու ով էլ փորձի ուժով հասնել ինչ-որ հաղթանակի, Ռուսաստանն այդ արդյունքները չի ընդունելու:

Զատուլինը նշեց, որ իրենք ներհայաստանյան իրադարձություններին որևէ կերպ չեն միջամտելու, իրենց գործառույթը չէ՝ ով է լավը, ով՝ վատը, իրենք մտահոգ են, որ ՌԴ դաշնակից երկրում, երկրում, որի հետ կապված են ՀԱՊԿ պայմանագրով, որտեղ գլխավոր ներդրող են, որտեղ իրենց զինծառայողներն են, այդ երկրում առաջին շաբաթը չէ, որ իրադարձություններ են տեղի ունենում:

«Մենք դրանով անհանգստացած ենք և ժամանել ենք Հայաստան: Սա արդյունքների ամփոփման ասուլիս չէ, առջևում կարևոր հանդիպումներ են սպասվում: Ես անկեղծորեն անհանգստանում եմ, հուսով եմ՝ ելք կգտնվի, և այդ ելքը կլինի իրավական-սահմանադրական ճանապարհով: Դա ևս մեզ անհանգստացնում է»,- ասաց նա:

Զատուլինը հայտնեց, որ երեկ հանդիպել են ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի և իր գործընկերների հետ, պատվիրակության կազմից ոմանք հանդիպում ունեցան միջխորհրդարանական հանձնաժողովի, իսկ այսօր խմբակցությունների ներկայացուցիչների հետ են հանդիպել:

«Ես երկու հանդիպմանը ներկա եմ եղել, զրուցել եմ «Ելք» և ՀՅԴ խմբակցությունների հետ: Ցավոք, ինչպես գիտեք, «Ելք»-ի ներկայացուցիչները հանդիպման եկան ոչ այն կազմով, ինչպես սպասում էինք, կես ժամ սպասումից հետո հանդիպման եկավ Արարատ Միրզոյանը, նա մյուսների բացակայությունը հիմնավորեց նրանով, որ վիրավորված են Նիկոլայ Ռիժկովի հետ հանդիպումից: Թե ինչ է պատահել, ես չգիտեմ, բայց մի՞թե խմբակցությունը, ում ղեկավարը վարչապետի պաշտոնին հավակնող անձ է, այդքան խոցելի է, որ պատրաստ չէ ամբողջ կազմով ներկայանալ հանդիպմանը»,- ասաց նա:

Զատուլինն ասաց, որ Հայաստանից պատրաստվում են մեկնել վաղը:

Լրագրողները մեջբերեցին ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, Հայաստանի ազգային հերոս  Նիկոլայ Ռիժկովի խոսքերը և խնդրեցին արձագանքել՝ որքանով էին պատշաճ դրանք, ի պատասխան՝ Զատուլինը հորդորեց այդ հարցն ուղղել հենց իրեն՝ Ռիժկովին:

«Ես չեմ պատրաստվում ինչ-որ մեկին արդարացնել կամ ներողություն խնդրել, մենք բոլորս գիտակից մարդիկ ենք: Նա իր կարծիքն է արտահայտում, ասում է այնպես, ինչպես հարկ է համարում, իսկ դա ճիշտ է, թե ոչ, պետք է գնահատեն ունկնդիրները: Ես Կովկասում եմ ծնվել, չեմ պատրաստվում հանդես գալ Նիկոլայ Ռիժկովի ուսուցչի դերում և կոչ եմ անում լուն ուղտ չդարձնել: Շատ բան է ասվում, որից կարելի է կառչել, եթե մենք դա շարունակենք, որևէ արդյունքի չենք հասնի, ավելին՝ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման ճանապարհին կարգելակենք»,- ասաց նա:

Զատուլինը հայտնեց, որ արդեն իսկ հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Երկրորդ նախագահի հետ հանդիպման վերաբերյալ մանրամասներ նա չհրապարակեց՝ նշելով, որ լիազորված չէ, սակայն ասաց՝ իրավիճակի նրա գնահատականն, ինչպես միշտ, սթափ է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
«Մենք սսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբի անդամներին՝ այս մարդը մեղսակից է դարձնում ձեզ իր գործած բոլոր...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Հայաստանի տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի...
Աղբյուր` Panorama.am
13:03
Հայ-ռուսական հարաբերությունները հոգեվարքի մեջ են. Հայկ Խալաթյան
«Գաղտնիք չի, որ Հայաստանի իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը հայկական հասարակության մեջ ներդրել են ադրբեջանական նարատիվներ»,-...
Աղբյուր` Panorama.am
12:51
Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության...
Աղբյուր` Panorama.am
12:36
Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
Երիտասարդ ֆերմեր Կարեն Գրիգորյանն ապրում և աշխատում է Արմավիրի մարզի Արազափ գյուղում։ Կարենն իր արտերի մշակման համար ձեռք է բերել ժամանակակից...
Աղբյուր` Panorama.am
12:18
Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա. Սուրեն Սարգսյան
«Հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի սառեցում կա, քանի որ ԱՄՆ դեպքում մի վարչակազմ, որը միջնորդ էր բանակցություններում, հեռանում...
Աղբյուր` Panorama.am
11:54
Իրական հնարավորություն կա, որ Թրամփը էսկալյացիայի կդիմի. Ջեյմս Կարդեն
ԱՄՆ-Ռուսաստան քաղաքականության հարցերով նախկին խորհրդական Ջեյմս Կարդենը կարծում է՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարող է էսկալյացիայի...
Աղբյուր` Panorama.am
11:20
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին...
Աղբյուր` Panorama.am
10:56
Որոշում կայացրել եմ. Հովիկ Աղազարյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը մանդատը վայր դնել-չդնելու հետ կապված արդեն որոշում է կայացրել: Նա...
Աղբյուր` Panorama.am
10:38
Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգում ուղենիշ է սահմանել՝ հիմքում ունենալով 2 նպատակ. Աբրահամյան
Իշխանությունը բանակի կերպափոխման (հիմնական ուղենիշները) նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի: ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:28
«Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը
Նոյեմբերի 25-ին, ժամը 15:00-ին, Վարչական դատարանում տեղի կունենա «Գոյ» թատրոնի գործով կարևոր դատական նիստ։
Աղբյուր` Panorama.am
10:19
Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է՝ անձնապես ինքը ստացել է «անվտանգության երաշխիք» կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն». Բադալյան
«Ամբողջ հարցն այն է, թե նա ի՞նչ պատասխանատվություն է պատրաստվում թողնել այսպես ասած թիմի վրա»:
Աղբյուր` Panorama.am
10:11
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
10:06
Կրուտոյը, Կիրկորովը, Բասկովը զրկվել են Ուկրաինայի պետական ​​պարգևներից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մի քանի ռուս արտիստների զրկել է Ուկրաինայի պետական մրցանակներից։ Այս մասին ասվում է Զելենսկու վարչակազմի...
Աղբյուր` Panorama.am
09:55
Վրաստանի նախագահը դժգոհ է ընդդիմության գործողություններից
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դժգոհություն է հայտնել խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շվեյցարիայի կառավարությունն Ուկրաինայի պատճառով արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան
Շվեյցարիայի կառավարությունն արգելել է ռազմական տեխնիկայի արտահանումը Լեհաստան՝ Կիև զենք տեղափոխելու պատճառով։ Այս մասին հայտնում է TVP.Info...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}