Հասարակություն 16:45 28/04/2018 Հայաստան

Մենք պատրաստ ենք հանդիպել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ մեկ սենյակում. Նիկոլ Փաշինյան (լրացված է)

16:45

Նիկոլ Փաշինյանն իր ծննդավայրում շնորհակալություն հայտնեց Իջևանի ավագանուն, որ պաշտոնապես պաշտպանեց և միացավ համաժողովրդական հեղափոխությանը:

Նաև նշեց, որ ակնկալում է՝  այսօր նմանատիպ հայտարարությամբ հանդես կգա նաև քաղաքապետը. «Պարոն քաղաքապետ, ահա քո ժողովուրդը, դու պարտավոր ես լինել քո ժողովրդի հետ, քո ժողովրդի կողքին: Ավելին` ես ակնկալում եմ, որ առաջիկա օրերին նմանատիպ հայտարարություններ ընդունեն բոլոր այն համայնքների ավագանիները, համայնքի ղեկավարները, որոնք մինչ հիմա չեն արել»:

Փաշինյանը միաժամանակ կոչ արեց չկորցնել զգոնությունը, իսկ ապրիլի 29-ից ամբողջ հանրապետությունում բողոքի ակցիաները, գործողությունները նոր թափով, նոր վճռականությամբ, նոր հանդուրժողականությամբ և նոր հաղթանակով պետք է վերսկսել:

Նա նաև նշեց, որ ակցիաների ընթացքում, որևէ լկտիություն, բռնի գործողություն չպետք է լինի, եթե ցուցարարները ճանապարհ են փակում, պետք է ներողություն խնդրել և բացատրել, թե ինչու են դա անում. « Ոչ մի ագրեսիվության, լկտիության դրսևորում, ոչ մի առանց համար ավտոմեքենա, ոչ մի ճռիկ-վռիկներ, բոլոր նրանք, ովքեր այդպես վարվում են, նրանք շարժման հետ կապ չունեն և դա անում են շարժումը վարկաբեկելու համար, որևէ մեկը չփորձի լկտիությամբ ստվեր գցել մեր այս հաղթական, պայծառ, ժողովրդական շարժման վրա»:

Վերջում Նիկոլ Փաշինյանը կոչ արեց՝  մայիսի 1-ին, առավոտյան ժամը 8-ից հեղեղել մայրաքաղաքի բոլոր փողոցներն ու հրապարակները:

Իջևանում հանրահավաքն ավարտվեց։ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներով շարունակեց ավտոերթը դեպի Վանաձոր:

16:40
Նիկոլ Փաշինյանը Իջևանում անդրադարձավ բանակցություններին՝ նշելով, որ շատ է խոսվում դրանց մասին, բայց այդ բանակցությունները տարբեր պատճառներով չեն կայանում:

«Ես ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք բանակցությունների և մենք շահագրգռված ենք օր առաջ այս խնդիրը լուծել վերջացնել և եթե կան բարդություններ բանակցություններ այս կամ այն ֆորմատի, մենք պատրաստ ենք ուղիղ բանակցությունների մեջ մտնել ԱԺ «Հանրապետական» խմբակցության բոլոր պատգամավորների հետ միևնույն ժամանակ:

Այսինքն՝ մենք պատրաստ ենք հանդիպել այդ խմբակցության պատգամավորներին մեկ սենյակում, քննարկել ստեղծված իրավիճակը, առաջարկել մեր լուծումները և լսել նրանց կարծիքները: Մենք պատրաստ ենք հանդիպել ԱԺ բոլոր պատգամավորների հետ, եթե դրա անհրաժեշտությունը կա: Մենք պատրաստ ենք նաև բանակցել մեզ համար ընդունելի այլ ֆորմատներով: Ուզում եմ ասել, որ ամենամեծ շահագրգռություն ունեցող ուժը մենք ենք,  որ այս հաղթանակի դե յուրե արձանագրումն օր առաջ տեղի ունենա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ մեն օր պետք է արթնանա հաղթողի, երկրի տիրոջ, հզոր ապագա ունեցողի զգացողությամբ:

16:25
Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ վերջին օրերին տարբեր մարդկանց հետ հանդիպումներ է ունենում՝ Կաթողիկոսի, ՀՀ նախագահի:

«Այդ հանդիպումների  արդյունքում կարող եմ  ասել հետևյալը՝ մենք  պատրաստ ենք եղել ու պատրաստ ենք բանակցությունների: Քաղաքական այս պրոցեսում, երբ ասում ենք՝ ժողովրդի հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, մենք չենք ուզում, նպատակ չունենք որևէ մեկին նվաստացնել, որևէ մեկի նկատմամբ վրեժխնդիր լինել: Այդպիսի մեկնաբանությունների արմատը չեմ հասկանում: ՀՀԿ-ն, մյուս խմբակցությունները տխո՞ւր են, որ կա այսպիսի հերոսական ու հաղթանակած ժողովուրդ: Սա առաջին դեպքն է, երբ թուրքը նայում ոչ թե ուրախանում է, այլ տխրում, որովհետեւ հասկանում է, որ այստեղ կա մի ժողովուրդ, որին հնարավոր չէ հաղթել»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմեց ԱԺ բոլոր խմբակցություններին՝ նշելով, որ ատելության և անհանդուրժողականության էջը փակված է: «ԱԺ բոլոր ուժերը, պատգամավորները հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել այս հաղթանակած  Հայաստանին: Նրանք հնարավորություն ունեն իրենց ծառայությունը մատուցել ապագային հավատացող Հայաստանին, ժողովրդին և չենք փորձում որևէ կերպ այդ ծառայությունը նսեմացնել ու ծաղրել: Մատուցեք ձեր ծառայությունները հաղթանակած ժողովրդին և դրանով Ձեզ լիարժեք կդարձնեք ՀՀ հաղթանակած ժողովրդի անբաժանելի մասը»:

16:15
Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ ՀՀ-ում վերջին օրերին հաստատված տոնի մթնոլորտը պետք է շարունակվի հավիտյան, երկրում պետք է տիրի ազատության, օրինականության և եղբայրության մթնոլորտ:

«ՀՀԿ-ն ու Կարեն Կարապետյանը պետք է հասկանան, որ չկա այլևս այնպիսի Հայաստան, որ նրանք կարող են  կառավել, նրանց չի հաջողվի րոպե անգամ հանգիստ շունչ քաշել, քանի դեռ չեն ընդունել համաժողովրդական շարժման հաղթանակը»,- ասաց նա:

15:40
«Իջևանի հերոսական և հաղթանակած ժողովրդին ողջույն: Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, հիմա արդեն չկա որևէ կասկած, որ Հայաստանում մեկ ամիս առաջ մեկնարկած  ոչ բռնի ժողովրդական թավշյա հեղափոխությունը հաղթել է»,- Իջևանի հրապարակում իր խոսքն այսպես սկսեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրենց հարկավոր է ևս մի կարճ ժամանակահատված այդ դե ֆակտո  հաղթանակը դե յուրե արձանագրելու համար:

«Ես ուրախ եմ, որ տեսնում եմ մեր ժողովուրդը կանգնած է ամուր այս հաղթանակի պաշտպանության դիրքերում, քանի որ ոմանք հույս ունեին, թե ժողովուրդն էնքան կուրախանա Սերժ Սարգսյանի հրաժարականի վրա, որ կմոռանա՝ ինչի համար է հավաքվել: Սերժ Սարգսյանի հրաժարականը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է այս պրոցեսը ավարտին հասցնելու համար: Ժողովրդի դե ֆակտո հաղթանակը դե յուրե պետք է արձանագրվի, բայց հեղափոխությունը նույնիսկ այդտեղ չպետք է կանգ առնի, որովհետև հեղափոխության հիմնական իմաստը հետևյալն է՝ սրանից հետո անկախ կարգավիճակից և պաշտոններից, որևէ անձի, որևէ կուսակցության, որևէ խմբի, որևէ կլանի իշխանություն չի պատկանելու, իշխանությունը պատկանելու է ժողովրդին, միայն ու միայն ժողովրդին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ բոլորը պետք է արձանագրեն՝ այս հաղթանակն ունի մեկ հեղինակ, մեկ տեր և այդ տերը ՀՀ քաղաքացին է, ՀՀ ժողովուրդը: 

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բոլորը գիտեն՝ ինքը ծնվել և մեծացել է Իջևանում և իր  ընտանիքը շարունակում է ապրել Իջևանում: Նրա խոսքով՝ եկել է Իջևան առաջին հերթին այս հայտարարությունն անելու. «Ես ծնունդով իջևանցի եմ, բայց ինչպես նախկինում ասել եմ՝ քաղաքական գործունեության մեջ և ընդհանրապես քաղաքացիության զգացումով որպես ՀՀ քաղաքացի, որպես հայ ժողովրդի ներկայացուցիչ, ես ասում եմ, որ իջևանցի եմ նույնքան, որքան ղարաբաղցի, ղարաբաղցի եմ նույնքան, որքան գորիսեցի, գորիսեցի եմ նույնքան, որքան կապանցի, կապանցի եմ նույնքան, որքան եղեգնաձորցի, եղեգնաձորցի եմ նույնքան, որքան գյումրեցի: Եւ ես ասում եմ Իջևանում՝ Հայաստանում կլանային կառավարման էջը փակված է»:

Նրա խոսքով՝ այլևս մարդիկ չեն գնահատվելու նրանով, թե ում ընկերն են, ում եղբայրն են, ում հորեղբոր տղան են, ում բաջանաղի ախպերն են, ում հետ են մոտիկ ու հեռու, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է հավասար իրավունք:

Դա, ըստ նրա, վերաբերելու է տնտեսությանը, քաղաքականությանը, կրթությանը, և յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն է ունենալու ապրել, արարել ազատ և ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը. «Հայաստանում լկտիությունների, բեսպրեդելի, ամենաթողության  էջը փակված է: ՀՀ-ում բոլորը անառարկելիորեն հավասար են լինելու օրենքի առաջ: Իմ վարչապետ ընտրվելու պարագայում առաջին հերթին իմ հարազատները, մտերիմները, ընկերները պետք է պատասխանատու, կարգապահ, համեստ լինեն: Հայաստանում բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ և որևէ մեկը չի կարող մեկ միլիմետր անգամ դուրս գալ օրենքի շրջանակից՝ լինի իջևանցի, կապանցի, վանաձորցի, գյումրեցի, երևանցի, թե գորիսեցի: Սա է մեր հեղափոխության հիմնական իմաստը»:

15:05
Նիկոլ Փաշինյանն ու նրան ուղեկցողները հասել են Իջևան: Մարզկենտրոնի մուտքի մոտ կայանելով մեքենաները, նրանք որոշեցին ոտքով հասնել հանրահավաքի հարթակին: Այստեղ ևս նրան դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով:

14:24
Այսօր մեկնարկել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քայլ արա» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած  ավտոերթը դեպի Իջևան: Ճանապարհին նա կանգ է առնում տարբեր բնակավայրերի մոտ, ողջունում  մարդկանց ու կոչ անում էլ ավելի միասնական լինել:

Քիչ առաջ  Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը կանգ առավ Դիլիջանում: Դիլիջանցիները նրան դիմավորեցին աղ ու հացով, զուռնա-դհոլով,  «Նիկոլ վարչապետ» բացականչություններով:

«Ժողովուրդ ջան, ուզում եմ մի բան հստակ արձանագրեք, որ այս հաղթանակը կերտել է Ձեզանից յուրաքանչյուրը»,- դիմելով դիլիջանցիներին ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա ժողովրդի հաղթանակն է և Հայաստանի Հանրապետությունում այլևս հաստատված է ժողովրդի իշխանություն. «Սրանից հետո այլ կերպ երբեք չի լինելու: Ժողովրդին է պատկանում իշխանությունը և ժողովուրդն է իշխանության տերն ու տնօրենը: Վարչապետը, կառավարությունը, մնացած պաշտոնյաները ծառայում են և պիտի ծառայեն ժողովրդին, իսկ ով չի կարողանում կամ չի ուզում ծառայել, ապա պետք է ազատեն կառավարական կաբինետներն ու պաշտոնները»: 

Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորեց, որ տեղական ինքնակառավարման մարմիններից ստորագրություն պահանջեն ժողովրդավարական շարժմանը միանալու մասին:

«Այսինքն՝ տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններից ակնկալում եմ, որ առաջիկա մեկ-երկու օրերին ընդունեն հայտարարություններ, որ իրենք անվերապահորեն աջակցում են համաժողովրդական շարժմանը և միանում են շարժմանը: Մեզ այսօր տարբեր կերպ խաբար են ուղարկում, զանգում են, բայց մեզ համար քաղաքականությունը հրապարակային պրոցես է, դրա համար կոչ եմ անում մեկ-երկու օրվա ընթացքում ընդունել հայտարարություն և հրապարակել մամուլում:  Սա է ճիշտ ճանապարհը: Հայաստանը դառնալու է ամենածաղկուն երկրներից մեկը աշխարհում և Դիլիջանը դառնալու է աշխարհի ամենածաղկուն քաղաքներից մեկը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քաղաքային տրանսպորտը ևս կաթվածահար է
«Ազգային ճակատ»-ը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Կանգառներում մնացած քաղաքացիները դժգոհում են, որ երկար ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․ «ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ...
Աղբյուր` Panorama.am
19:44
Զախարովա. Ռուսաստանը շարունակում է օգնություն տրամադրել Աբխազիային անվտանգության ոլորտներում
Ռուսաստանը շարունակում է աջակցություն ցուցաբերել Աբխազիային անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում, Սուխումը Մոսկվայի ամենամոտ...
Աղբյուր` Panorama.am
19:32
Բժիշկները Ասադի կնոջ ողջ մնալու հավանականությունը գնահատում են «50/50»
Սիրիայի նախկին նախագահ Ասմա ալ-Ասադի կնոջ լեյկոզը բուժող բժիշկները նրան մեկուսացրել են այլ մարդկանցից։ The Telegraph-ի փոխանցմամբ՝ բժիշկները նրա...
Աղբյուր` Panorama.am
19:18
Լեռնային Ղարաբաղի կարգավորումը կորցրել է իր արդիականությունը․ Զախարովա
«Գիտեք, մենք արդեն մեկնաբանել ենք դա, բայց հաշվի առնելով, որ համապատասխան հայտարարություններ են արվել, վերադառնանք այս թեմային։ Պարզապես...
Աղբյուր` Panorama.am
19:05
Միջերկրական ծովում ռուսական բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր
Միջերկրական ծովում ռուսական Ursa Major բեռնատար նավի խորտակման պատճառը ահաբեկչական հարձակումն էր։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
18:51
Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական արժեքով կեղծ թղթադրամ է շրջանառել
Դեկտեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 23-ին Արթիկի 17-ամյա մի բնակիչ 10 հազար անվանական...
Աղբյուր` Panorama.am
18:38
Ազատ ոճի ըմբշամարտի առաջնություն. Հարությունյանը, Թևանյանն ու Հայաստանի մյուս չեմպիոնները
Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող «Միկա» մարզահամալիրում այսօր կայացել է Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը դատապարտվել է 9 տարի ժամկետով ազատազրկման
Դատախազությունից հայտնում են․ «Առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով խմբի կողմից կազմակերպված ավազակություն կատարելու...
Աղբյուր` Panorama.am
18:11
Սիրիայի Մանբիչ շրջանում լարվածությունը պահպանվում է
Թեև Սիրիայի դեմոկրատական ուժերի (ՍԴՈւ) և Թուրքիայի աջակցած խմբավորումների միջև բախումները մեղմացել են, բայց Սիրիայի Մանբիչ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ատեստավորմանը մասնակցած 310 մանկավարժական աշխատողներից 89%-ը հաղթահարել է նվազագույն շեմը
Այս տարի առաջին անգամ անցկացվել է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների պարտադիր ատեստավորումը:
Աղբյուր` Panorama.am
17:55
Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվում
Բաքվի Յասամալ թաղամասի բազմաբնակարան շենքի բնակարաններից մեկում  խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, փրկարարական խմբեր։...
Աղբյուր` Panorama.am
17:42
Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու  արտոնությունների չեղարկման...
Աղբյուր` Panorama.am
17:40
Հայտնի են հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների օրերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2024-2025 ուսումնական տարվա հունվար ամսին 12-րդ դասարանի սովորողների...
Աղբյուր` Panorama.am
17:30
Բազմազավակ ընտանիքների երեխաներն ավելի ազնիվ են ու ավելի հակված համագործակցության. Գիտնականներ
Կանադայի՝ Բրոք ու Քալգարի համալսարանների համատեղ հետազոտության համաձայն, այն երեխաները, որոնք մեծանում են  բազմանդամ ընտանիքներում, այսինքն...
Աղբյուր` Panorama.am
17:21
«Քրիստինան ճանապարհն ընտրեց առանց ինձ». դերասան Եվգենի Պրոնինին լքել է հայ կինը
Ռուս ճանաչված դերասան 44-ամյա Եվգենի Պրոնինը սոցիալական ցանցում հայտնել է կնոջից՝ Քրիստինա Առուստամովայից բաժանվելու մասին։ Զույգը միասին է...
Աղբյուր` Panorama.am
16:32
Մաhաgել է քանդակագործ, վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը
Մահացել է քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հայաստանի վաստակավոր նկարիչ Օհան Պետրոսյանը: Նկարիչների միությունից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
16:27
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
ՎՏԲ-Հայաստան  Բանկի աջակցությամբ կայացավ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Լևոն Մալխասյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
16:22
Տոնական օրերին ինչպես աջակցել դեմենցիա ունեցողներին
Դեմենցիա ունեցողները շատ զգայուն են առօրյա փոփոխությունների հանդեպ: Տոնական օրերին շատ կարևոր է նրանց աջակցելը, քանի որ առօրյան փոխվում է`...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում Ամանորին նվիրում են ավելի թանկ նվերներ, քան մյուս երկրներում. Wildberries-ի ուսումնասիրությունը
Հայաստանում Ամանորին ավելի թանկ նվերներ են պատվիրում, քան այլ երկրներում, որտեղ ներկայացված է Wildberries-ը։ Նման եզրահանգման է եկել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}