Բերբերյան. Գյուղատնտեսության նախարարը հիմա պետք է ուղղիչ աշխատանքային գաղութում լիներ
Անցած օրերի տեղումները բարելավել են ջրամբարների վիճակը: «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանի խոսքով, եթե դրանք շարունակվեն, ապա ոռոգման համակարգի վիճակը կթեթևացվի:
«Խնդիրը լրիվ չի վերանա: Ասել եմ ու կասեմ, որ այսօր մեր ջրամբարների պրոբլեմը ՀԷԿ-երն են: Ջրամբարները կառուցված են եղել միայն գյուղատնտեսության համար, սակայն դրանց ջուրն այսօր օգտագործում են ՀԷԿ-երը: Եթե մենք դրանց վերջը չդնենք, խնդիրը միշտ կմնա: Իմիջիայլոց, այդ ՀԷԿ-երի տերերը հիմնականում գեներալներ են, պատգամավորներ են, անուններն ունենք ցուցակով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բերբերյանը:
ՀԿ նախագահը զարմանք հայտնեց, որ ՀԷԿ-երը փակելու փոխարեն պետությունը որոշում է նոր ջրամաբար կառուցել:
«Չէ՞ որ հինգ տարի առաջ մենք այդ խնդիրը չունեինք: Միլիոնավոր դոլարներ, հսկայական վարկային ռեսուրսներ են դրվել այդ ջրամբարները վերանորոգելու համար»,-ասաց նա, կասկած հայտնելով, որ միջոցները փոշիացվել են:
Բերբերյանն անդրադարձավ նաև Վերահսկիչ պալատի բացահայտումներին, գլխավոր դատախազություն ուղարկված գործերին, որոնք վերաբերում են գյուղատնտեսական ծրագրերի իրականացմանը.
«Էսօր էս նախարարը պետք է ուղղիչ աշխատանքայինում լիներ: Եվ էս մարդիկ դեռ աշխատում են»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան