Բրիտանիան չի ընդունում ռուսական դիպլոմները
Բրիտանիան հրաժարվում է ճանաչել ռուսական կրթության վկայականները։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Բրիտանական լրատվամիջոցները նախապես տեղեկացրել էին, որ Ռուսաստանից Միացյալ Թագավորության մասնավոր դպրոցներում վերջին երկու տարիներին ուսանող աշակերտների թիվը գրեթե 40 տոկոսով կրճատվել է։
Մեծ Բրիտանիայում ռուսական դիվանագիտական առաքելության ներկայացուցչի խոսքով՝ երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման, այստեղ սանձազերծված հակառուսական քարոզչության ֆոնին բրիտանական մասնավոր կրթությունը կորցնում է ռուսների համար հմայքը։
Որոշակի ազդեցություն ունի նաև այն, որ ի տարբերություն Եվրոպայի այլ երկրների՝ Լոնդոնը հրաժարվել է ճանաչել ռուսական կրթության վկայականները, ինչը որոշիչ դեր է խաղում ռուսական ընտանիքների համար, երբ հարցը վերաբերում է երեխաների ուսման վայր ընտրելուն։
Բացի այդ, անգլիական դպրոցներում սովորող աշակերտները հայտնում են, որ տարբեր քաղաքականացված հարցումներ են անցկացվում, ուսուցիչներն էլ հակառուսական արտահայտություններ են անում, այս ամենն ևս իր ազդեցությունն է թողնում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները