«Հարսանիք թիկունքում». Արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված ներկայացման տեսահոլովակը պատրաստ է
Գյումրու դրամատիկականը նոր ներկայացում ունի՝ նվիրված արցախյան քառօրյա պատերազմի հերոսներին։ Տեսահալովակի պրեմիերան նախատեսված է մայիսի 8-ին։
Թատրոնից մանրամասնում են՝ շուրջ մեկ տարի ընթանում էին Անահիտ Աղասարյանի պիեսի հիման վրա բեմադրվող՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացման բեմադրական աշխատանքները։
Պիեսը գրվել է Գյումրու դրամատիկականի համար։ Ներկայացման բեմադրող ռեժիսորն է՝
Լյուդվիգ Հարությունյանը, Նկարչական ձևավորումը՝ Գարեգին Եվանգուլյանի,
Զգեստների ձևավորումը՝ Լուսինե Խաչատրյանի, իսկ կոմպոզիտորն է՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն։ Գլխավոր դերերում հանդես են գալիս, ՀՀ վաստակավոր արտիստ` Սուսաննա Բաղդասարյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր՝ Անահիտ Հարությունյանը, ՀՀ վաստակավոր արտիստներ՝ Հովհաննես Հովհաննիսյանն ու Տիգրան Գաբոյանը։
Ներկայացման հիմքում մի ընտանիքի պատմություն է։ Ընտանիք, որը խորհրդանշում է ողջ հայ ժողովրդին, իր անցյալով, ներկայով և ապագայով։ Ահա, այս ընտանիքի համար ամենաուրախալի օրը՝ զավակի հարսանիքին, հնչում է ապրիլյան քառօրյա պատերազմի գույժը՝ ընդհատելով կյանքի ընթացքը, նոր ընտանիքի ձևավորումն ու գենի շարունակականությունը։ Հենց այս օրհասական պահերին է, որ խորը թմբիրից արթնանում է արիական ցեղի բնավորությունն ու էությունը, որը ձևավորվել է հազարամյակների ընթացքում և դարձել հայ ժողովրդի գենոկոդը։ Պատերազմը ոչ միայն ճակատում էր, այլ նաև թիկունքում։
Հողի հանդեպ ունեցած պաշտամունքը, ազգի հարատևման անհրաժեշտությունը և հայրենիքի հանդեպ ունեցած սերը մի ամբողջ ժողովրդի հավաքում է հայրենիքի շուրջ: Այս գենետիկ պահաջն է, որ ներկայացման հերոսին ստիպում է կատարել մի քայլ, որին ոչ բոլորը կհամարձակվեին։
«Քառօրյային չեղան հաղթություններ կամ պարտություններ, բայց այն հաստատեց, որ հայ ժողովրդի հարատևման միակ բանաձևն իր հավաքականության մեջ է»,-նշում են թատրոնից:
Օրերս ներկայացման երաժշտության հիման վրա նկարահանվել է տեսահալովակ, որի պրեմիերան կկայանա մայիսի 8-ին։ Մեկ կադրով նկարահանված, 4 րոպե տևողությամբ տեսահոլովակում, ռեժիսորը փորձել է խտացնել ներկայացման ամբողջ պատմությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան