Կորեական երկու պետությունները որոշել են պատերազմի ավարտի օրը
Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ու Հարավային Կորեան պայմանավորվել են ընթացիկ տարում հայտարարել երկու երկրների միջև ընթացող պատերազմի ավարտի մասին։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են Կորեական թերակղզու ամբողջական միջուկային զինաթափման հարցը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Կորեական երկու պետությունների ղեկավարները հանդիպել են։ Դա պատմական հանդիպում էր, քանի որ 65 տարվա ընթացքում առաջին անգամն էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հատում է Հարավայինի սահմանը։