Փաշինյանն ավտոերթով շարժվեց դեպի Տավուշ
«Մեր գործերն ընթանում են սովորականի նման լավ: Շարժվում ենք դեպի Իջևան: Մեր շարժումը հաղթական ավարտի է հասնելու, գոնե ես դրանում չեմ կասկածում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ պատգամավոր, հակաիշխանական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նրան այսօր ուղեկցում են սփյուռքահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ամերիկահայ ռեժիսոր, սցենարիստ Էրիկ Նազարյանը
Ավելի վաղ նա տեղեկացրել էր, որ Վանաձորի և ավտոերթի ժամը փոխվում է. «Ժամը 14.00-ին Իջևանում ենք, 17.00-ին՝ Վանաձորում»:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
- Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր
- Փաշինյան. Հայաստանը հավատարիմ կմնա և ԵՄ հետ կնքած համաձայնագրին և ԵՏՄ հետ ստորագրված պայմանագրին