
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ
Ազգային ժողովի պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀԿ խմբակցության ղեկավարի մոտ մուտք գործելուց առաջ Փաշինյանը հրաժարվել է նշել այցի նպատակը:
Մինչ այդ կայացել է ՌԴ Պետդումայի պատվիրակության և «Ելք» խմբակցության հանդիպումը:
Տեղեկացնենք, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ուշ երեկոյան հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, քննարկել են ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները։