Քաղաքական 20:27 29/04/2018 Հայաստան

Փաշինյան. «Այո, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը»

20:27
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին երկու օրերին ՀՀ քաղաքացիներին հաջողվեց վերջնականորեն և անշրջելիորեն բեկել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում: «Աշխարհը զարմացած է, թե ինչպես այս փոքրիկ հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ամբողջ գործընթացը կազմակերպել առանց մի կրակոցի, առանց մի կաթիլ արյան: Բայց այս պատմությունը դեռ չի ավարտվել, մենք պետք է չկորցնենք մեր զգոնությունը»,- ասաց նա՝ կոչ անելով լինել շատ ավելի կարգապահ, տանել շատ ավելի սիրո հեղափոխություն, քան մինչ օրս էր:
Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր արյունավետ հանդիպում է ունեցել ՌԴ Պետդումայի պատվիրակության հետ, հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, բաժանվել են որպես բարեկամներ՝ արձանագրելով, որ այս գործընթացը հայ-ռուսական բարեկամությանը ոչ միայն չի սպառնում, այլև առաջիկայում հայ-ռուսական հարաբերություններն իրապես զարգանալու, խորանալու են, և Հայաստանի շահը առաջնային է լինելու:

Նա նաև խոսեց վաղվա անելիքների մասին:

«Եկել է մի պահ, երբ ուղղակի ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե օրվա կեսը անցկացնել գրասենյակային պայմաններում: Վաղն առավոտից ես շատ կարևոր աշխատանք ունեմ անելու ԱԺ-ում: Ես պետք է հանդիպում ունենամ խորհրարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ, որ դրանց արդյունքում օրվա վերջում կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջարկած թեկնածուի ընտրությունը մայիսի 1-ին վարչապետի պաշտոնում երաշխավորված է»,- ասաց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ վաղը նորից դադարեցվում են քաղաքացիական անհնազանդության գործողությունները: Նա հորդորեց դադարեցնել նաև բոլոր ՀՀԿ-ական պատգամավորների հետ նամակների կամ զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առաջ պահանջներ դնելը:

«Վաղը՝ 17:00-ին, ես գալիս եմ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ, և այնտեղից երթով գալիս ենք Հանրապետության հրապարակ: Այստեղ ես պատմում եմ մեր բանակցությունների արդյունքների մասին, և միասին որոշում ենք մեր հետագա անելիքները՝ կախված իրավիճակից»,- ասաց նա:

Փաշինյանը հայտնեց, որ մայիսի 1-ին վաղ առավոտյան՝ 08:00-ից, բոլոր մարզերից հավաքվում են Հանրապետության հրապարակում, իսկ թե այդ օրը ինչպես կանցկացնեն՝ կախված կլինի քաղաքական իրավիճակից:

Նա նաև պատասխանեց «օդում կախված» մի հարցի. «Այո, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի ժողովրդին, հայ ժողովրդին, ԼՂՀ-ին և Հայաստանի Հանրապետությանը»:

Հանրահավաքը եզրափակվեց համերգով:

20.02
«Այն, ինչ արեցիք շաբաթների ընթացքում, այն, ինչ շարունակում ենք անել, մի մեծ խենթություն է, մեծ երազանք է», - հանրահավաքի մասնակիցներին դիմելով՝ նշեց «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը: Նա հավելեց՝ պատմության կարևոր շրջադարձերում ամեն ինչի հիմքում խենթություններն ու երազանքներն են եղել:

Նա կրկին հիշեցրեց, որ կադրային ջարդ չի լինելու. կան բազմաթիվ լավ մասնագետներ, նրանք պիտի շարունակեն ծառայել մեր հայրենիքին, նաև ներգրավելու են նոր մասնագետների՝ ներսից, դրսից, ովքեր պիտի ծառայեն Հայաստանի Հանրապետությանը:

«Մենք հավաքելու ենք առաջարկներ, ստեղծելու ենք խումբ, որտեղ բոլորը գալու են ասեն. «ես ունեմ սենց միտք, հլա մի քննեք»: Մենք ապահովելու ենք այդ պրոցեսի քաղաքական առաջնորդությունը, ցուցաբերելու ենք քաղաքական կամքը՝ կերտելու մեր երազանքի հայրենիքը»,- ասաց նա:

19:43
Հանրահավաքի մասնակիցներին ողջունեց Արսինե Խանջյանը:

«Իմ շատ սիրելի հայ ժողովուրդ, ՀՀ քաղաքացիներ, ուր էլ որ գտնվում եք այս պահին, եթե իմանայիք միայն վերջին երեք օրվա իմ ապրումները, դրանք անբացատրելի են, բայց եթե Հայաստանում չլինեի, իսկապես չէի հասկանալու, թե ինչ գործողություն եք արել»,- ասաց նա:

Խանջյանը նշեց, որ Հայաստանում կատարվող իրադարձություններին հետևում են նաև Սփյուռքի իր ընկերները, ովքեր կարծում են, որ այս փոփոխությունները ՀՀ քաղաքացիները կատարեցին իրենց ձայնով, ներկայությամբ, ցանկությամբ, հույսով ու հավատով, որ մեր երկիրն ապագա ունի:

«Ինձ ասում էին՝ Հայաստանում բան չի փոխվի: Այո, Հայաստանում շատ բան է փոխվում: Ես ձեր ուրիշ բան պիտի ասեմ: Այս հեղափոխությունն անուն ունի՝ թավշյա հեղափոխություն: Երբ ճանապարհով ընթանում էի, դեմքեր էի տեսնում՝ ժպտուն դեմքեր, որ երբեք չեմ տեսել, սա ժպիտի հեղափոխություն է»,- ասաց նա:

Խանջյանը նշեց՝ եթե հանրահավաքի մասնակիցները ցանկանում են վարչապետի պաշտոնին տեսնել Նիկոլ Փաշինյանին, պետք է հետագայում նաև պահանջատեր լինեն նրա նկատմամբ, իսկ հարկ եղած դեպքում օգնեն նրան:

19:29
Հանրապետության հրապարակում մեկնարկել է հանրահավաքը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար Տիգրան Ավինյանը թվարկեց այն ճանապարհները, որոնք այսօր փակված են եղել ակցիայի շրջանակներում: «Դա արվում է, որպեսզի այսօրվա դեռ դե յուրե իշխանությունները մտքներով չանցկացնեն, որ ՀՀ քաղաքացին պահանջատեր չէ: ՀՀ քաղաքացին հաղթել է, և իր հաղթանակը հասցնելու է մինչև վերջ»,- ասաց նա:

Ավինյանը տեղեկացրեց, որ Ստրասբուրգի հայ համայնքը վաղը Եվրախորհրդարանի առջև ցույց է անելու, Գլենդելում ևս տեղի հայությունը մտադիր է վաղը ցույց անել:

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը կրկին նշեց՝ իրենք քաղաքական վենդետաներով չեն զբաղվելու, բայց ընդգծեց. եթե որևէ մեկը համարձակվի օրենք խախտել, կպատժվի օրենքի ամբողջ խստությամբ:

«Սա ձեր հաղթանակն է, ձեզանից յուրաքանչյուրի, և հաղթանակները դեռ շատ են լինելու, հիշեք, սա դեռ սկիզբն է»,- ասաց նա:

17:02
Ֆրանսիայի հրապարակում հարվածային և փողային գործիքների հնչյունների ներքո մեկնարկում է քայլերթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ երեկոյան՝ 19:00-ին, տեղի կունենա հանրահավաք: Քայլերթի մեկնակետում հնչում են «Արդյոք ովքեր են», «Եռագույն դրոշ» և այլ երգերի գործիքային կատարումներ:

Նիկոլ Փաշինյանը միացել է քայլերթի մասնակիցներին և առաջնորդում է նրանց դեպի Հանրապետության հրապարակ:

16:00-ին քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչպես նախապես էր հայտարարվել, ավարտվեցին: Բոլոր փողոցներն ապաշրջափակվում են, իսկ 17:00-ին Ֆրանսիայի հրապարակից երթ է մեկնարկում, որին մասնակցելու է Նիկոլ Փաշինյանը։ Երեկոյան 19:00 Հանրապետության հրապարակում դարձյալ հանրահավաք կլինի:

15:38
Ցուցարարների մի խումբ փակել է Երևան Սիթի սուպերմարկետի մուտքը, նրանք սուպերմարկետի աշխատողներին կոչ են անում միանալ իրենց, իսկ սպառողներին՝ չօգտվել սուպերմարկետներից, դրանք փոխարինել փոքր խանութներով:

Ցուցարարները վանկարկում են «Աշխատանք, արժանապատվություն, իրավունք»:

14:40
Ֆրանսիայի հրապարակում ցուցարարներին միացավ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: «Մեր ապագան դուք եք, առանց ձեզ Հայաստան գոյություն չունի: Եթե շարունակենք այս գոյությունը միասնաբար, մոտենում ենք դրախտավայրի»,- ասաց նա: Խանջյանը հույս հայտնեց, որ մայիսի 1-ին արդար ընտրություն կանցկացվի, սակայն նաև շեշտեց՝ երկիրը մեկ օրում չի փոխվելու:

13:40
Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց ԵՊՀ-ի առջև արված հայտարարությունը, նա տեղեկացրեց, որ սպառնալիքներ են հնչել ակցիաներին մասնակցած ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների հասցեին:

Ուսանողների՝ դասերից բացակայության հարցին անդրադառնալով՝ նա նշեց. «Մարդիկ կան՝ ուսանողներին ջուր ու հաց են բերում, մարդիկ կան՝ բացակա են նշանակում, այդտեղ ամեն ինչ ասված է»:

Պետրոսյանը նաև տեղեկացրեց, որ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսխորհուրդը հայտարարել է՝ դուրս է գալիս ՀՀԿ-ից։

13:33
Ուսանողները երթով հասան Ֆրանսիայի հրապարակում: Նրանք այստեղ բաժանվեցին խմբերի և փողոցներ փակեցին:

Այս ընթացքում Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հանդիպում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ:


12:20
«Որոշողը մենք ենք», «Ազատ, անկախ ուսանող» կոչերով ուսանողները հասան ԵՊՀ: Ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, դիմելով ակցիայի մասնակիցներին, նշեց, որ բուհերի ղեկավար կազմում պետք է չլինեն կուսակցական անձինք: Բուհում կուսակցական մարդու ներկայությունն, ըստ նրա, բացասական ազդեցություն է ունենալու ինքնիշխանության, կրթության որակի ու ռեսուրսների կառավարման վրա:

«Հեղափոխությունից հետո ղեկավար կազմում պետք է չլինեն կուսակցական անձինք, ու դա վերաբերում է բոլոր քաղաքական ուժերին: Նույնը վերաբերում է ուսխորհուրդներին»,- ասաց նա:

Պետրոսյանը շեշտեց՝ կարևոր է, որ համալսարաններում ազատ խոսքը, ազատ միտքը չհետապնդվի, իսկ կուրսի ավագները ոչ թե դեկանատի հրամանները պետք է իրականացնեն, այլ իրենց պարտավորությունները:

Նրա խոսքով՝ բուհերում պետք է նորմալ, ակադեմիական մթնոլորտ լինի:

Ուսանողական քայլերթի հաջորդ կանգառը Երևանի պետական բժշկական համալսարանն է, ուր էլ ուղևորվեցին ուսանողները՝ «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումով:

12:05
«Իմ քայլը» շարժման հայտարարած անհնազանդության ակցիաներն ապրիլի 29-ին վերսկսեցին: Ուսանողական խումբը Իսահակյան փողոցից քայլերթով շարժվեց դեպի Երևանի պետական համալսարան, որտեղ կարևոր հայտարարություններ են սպասվում:

Ուսանողները նախատեսում են երթի ընթացքում այցելել մի շարք բուհեր: Ակցիայի մասնակիցներին ուղեկցում են ոստիկանները:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}