Թուրքիայում Գյուլենական համայնքին անդամակցելու մեջ մեղադրվող 63 անձ է ձերբակալվել
Ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած գյուլենական համայնքի («Ֆեթուլլահական ահաբեկչական կազմարեպության»՝ FETÖ) դեմ իրականացվող հետապնդումները շարունակվում են։ Այս մասին կարդում ենք «Էրմենիհաբեր»-ում։
Թուրքիայի 36 նահանգում՝ Բուրսայում, Անկարայում, Իզմիրում, Մուշում, Քահրամանմարաշում, Չորումում, Քոջաէլիում, Զոնգուլդակում, Մերսինում, Քոնյայում, Դիարբեքիրում, Թեքիրդաղւմ, Բիլեջիքում, Շանլըուրֆայում, Էրզինջանում, Բայբուրթում, Աֆյոնքարահիսարում, Նիղդեում, Մալաթիայում, Ադանայում, Շըրնաքում, Յոզգաթում, Վանում, Սիվասում, Այդընում, Քըրշեհիրում, Կայսերիում, Կարսում, Յալովայում, Օսմանիյեում, Օրդուում, Գազիանթեփում, Բիթլիսում և Գյումուշհանեում կատարված միաժամանակյա գործողության ընթացքում FETÖ-ին անդամակցության մեջ կասկածվող 63 անձ է ձերբակալվել։
Ստամբուլի անվտանգության վարչության՝ կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժինը ընդհանուր առմամբ 103 անձի ձերբակալման որոշում էր կայացվել։ Վերջիններս մեղադրվում են FETÖ-ի գաղտնի հաղորդակցման հարթակ համարվող ByLock ծրագիրն օգտագործելու և այդ ծրագրի միջոցով ամուսնության նպատակով ծանոթություններ հաստատելու մեջ։
Մյուս կասկածյալների հայտնաբերմանն ու ձերբակալման նպատակով աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ գյուլենական համայնքը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Իսկ նրա առաջնորդ, իսլամի քարոզիր ամերիկաբնակ միլարդատեր Ֆեթթուլահ Գյուլենը մեղադրվում է 2016-ի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձ նախաձեռնելու մեջ: