Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում այսօր հանդես կգա Նարեկ Հախնազարյանը
Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում անցկացվող դաշնակահարների միջազգային մրցույթի լավագույն վեց մասնակիցները եզրափակիչ փուլում նախօրեին հանդես են եկել մալթյան միջազգային փառատոնի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երեկոյի ընթացքում ներկայացվել են հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի և մալթացի կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները, որոնք ներառված են հանրահայտ Sony ֆիրմայի կողմից թողարկված ձայնասկավառակում։
«Խաչատրյանի անվան եռյակը շատ ինքնատիպ կոլեկտիվ է՝ իր սեփական ոճով ու հնչողությամբ։ Այդ իսկ պատճառով ի սկզբանե ակնկալում էի շատ լավ արդյունք և ես չսխալվեցի»,- ձայնասկավառակի և տրիոյի մասին խոսելով՝ ասել է Ալեքսեյ Շորը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Ալեքսեյ Շորը իր բարձր գնահատականն է հայտնել նախորդ երեկոյան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և ջութակահար Սալվատորե Ակարդոյի ելույթի կապակցությամբ՝ փոխանցելով, որ չափազանց տպավորված է։
Մալթայի մայրաքաղաք Վալետայում անցկացվող Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում այսօր ցուցադրվելու է Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» ֆիլմը։ Այն Հայաստանի լեռներում բնակվող հովիվների մասին է։ Հիմնական թեման մարդու և բնության միջև հակասություններն ու միևնույն ժամանակ ներդաշնակությունն է։
Այսօր երեկոյան Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա թավջութակահար Նարեկ Հախնազարյանը։ Համերգը կղեկավարի դիրիժոր Տիգրան Հախնազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը Մալթայում ներկայացրել է Ռիմսկի-Կորսակովի և Շորի ստեղծագործությունները
- Խաչատրյանի հոբելյանին նվիրված համերգով Մալթայում մեկնարկել են Հայաստանի մշակույթի օրերը
- Գիա Կանչելիին նվիրված երեկո՝ Մալթայի միջազգային փառատոնի շրջանակներում
- Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի պաշտոնական նվագախումբ
- Հայաստանի մշակութային օրերը Մալթայում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան