Փաշինյան. ԼՂ հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում
«Ակնհայտ է, որ մենք հանդիպում ենք ոչ սովորական պայմաններում, Հայաստանի Հանրապետությունում արձանագրված է քաղաքական ճգնաժամ: Վերջին 10-15 օրվա ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել: Ուզում եմ ասել, որ ուրախ եմ, որ քննարկումների միջոցով այն հաղթահարելու հնարավորություն կա: Ուզում եմ մեր կողմից ասել, որ մենք տրամադրված ենք ամբողջությամբ օգտագործել այդ հնարավորությունը և բարձր ենք գնահատում այս քննարկումը»,-Հանրապետական խմբակցության հատուկ նիստում ելույթ ունենալով՝ հայտարարեց «Ելք»-ի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունները, համաժողովրական շարժումը շատ մեծ էներգիա են կուտակել:
«Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերի խնդիրն է, որ այդ էներգիան ծառայի Հայաստանի ժողովրդին ու նրա ապագային»,-ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այսօր ծրագրային ելույթ չի նախատեսում, դրույթները կներկայացնի վաղը:
Նրա ելույթից հետո Հանրապետական խմբակցության անդամ Կարեն Բեքարյանը հետաքրքրվեց ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ Փաշինյանի ունեցած տեսլականի մասին, հարցրեց, թե ինչքան ժամանակ կպահանջվի Փաշինյանից, որ նա մտնի բանակցային գործընթացի, դրա նրբությունների մեջ:
«Իսկ եթե որևէ փոփոխություն նախատեսում եք, դրանց կամ դրանց ելևէջների հետ կապված ինչքան հնարավոր է տեղեկություններ ներկայացրեք»,-ասաց Բեքարյանը:
Ի պատասխան, Փաշինյանն ասաց, որ ԼՂ հարցի կարգավորումը պետք է տեղավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
«Ինչ վերաբերում է հարցին տիրապետելու ժամկետներին, ապա կարծում եմ, որ հարցին պետք է տիրապետել հնարավորինս կարճ ժամկետներում, և մեթոդաբանությունը պետք է լինի ինստիտուցիոնալ, Հայաստանում կան համապատասխան ինստիտուտներ, որոնք պետք է հոգ տանեն, որ իմ վարչապետ ընտրվելու դեպքում ես տիրապետեմ անհրաժեշտ ինֆորմացիային»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով, աշխատանքի մեթոդաբանությունն էլ ինստիտուտցիոնալ լինելու:
«Մենք միշտ խոսել ենք այն մասին, որ անձերի ճաշակներն ու սուբյեկտիվ ճաշակները չեն, որ պետք է որոշեն պետական քաղաքականությունն այս կամ այն ոլորտում, իհարկե անձերն իրենց դերակատարումը պետք է ունեն, բայց դա պետք է լինի հավասարակշռված: Կարծում եմ, որ մեր երկրում կան ինստիտուներ, որոնք կայացել են ու կարող են այդ հակակշռի դերը կատարել: Այն դեպքերում, որտեղ անհամաչափ է, հակակշիռների անհրաժեշտություն կա, դրան ևս անդրադարձ կկատարավի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է խնդրի կարգավորման ընթացիկ վիճակին, ապա Փաշինյանի խոսքով, Ադրբեջանի կողմից ներկայում օգտագործվող հռետորաբանությունն իրակա մթոնոլորտ չի ստեղծում իրական կարգավորման համար:
«Խաղաղության համար պետք է լինի խաղաղության մթնոլորտ: Ագրեսիվ հռետորաբանության պայմաններում հնարավոր չէ խաղաղության հասնել: Կարծում եմ, որ ՀՀ յուրանքչյուր քաղաքացու համար պրոբլեմատիկ է բանակցել մի երկրի ղեկավարի հետ, ով ժամանակ առ ժամանակ սպառնումէ ագրեսիվ գործողություններ ձեռնարկել Հայաստանի այս կամ այն հատվածի նկատմամբ: Վերջին ամենամեծ գլուգործոցը Երևանի նկատմամաբ նկրտումներն են»,-ասաց Փաշինյանը:
Նա կարծիք հայտնեց, որ Հայաստանի ներքաղաքական վերջին իրադարձությունները կամրացնեն Հայաստանի դիրքերը բանակցություններում.
«Ազգային զարթոնքն ու համախմբումը, որն այսօր ունենք ու հույս ունեմ, որ համատեղ ջանքերով կպահպանենք, դա իհարկե, կուժեղացնի հայկական կողմի դիրքրեը, կնպաստի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը, ազգային ոգու բարձրացմանը, ինչը կարծում եմ, երկրորդական չէ»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին