Նիկոլ Փաշինյան. Լիարժեք սատարում եմ ԼՂՀ իշխանություններին
«ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ես բազմիցս եմ դիրքորոշում հայտնել և այն չի փոխվել»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանը:
«Ես միջազգային լրատվամիջոցների հետ հարցազրույցներում եմ նաև սա ասել՝ Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է, ագրեսիվ է, և այն պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են հայտարարություններ, որ նրանք պետք է գրավեն Երևանը, ուրեմն մեր հիմնական խնդիրն է հետևողականորեն ուժեղացնել մեր բանակը, բանակի մարտունակությունը, մարտական ոգին, բարձրացնել երկրի պաշտպանունակությունը: Դա է Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու ճանապարհը»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները պետք է նպաստեն, որ Ադրբեջանը վերջ տա ագրեսիվ հռետորաբանությանն ու վերադառնա կառուցողական դաշտ:
«Լիարժեք սատարում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանություններին»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնում, բայց դա չի նշանակում, որ այնտեղ խնդիրներ չկան
- Փաշինյան. Կանգնած ենք ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու անհրաժեշտության առաջ
- Փաշինյանը մտադիր չէ վերցնել ԵՊՀ դիպլոմը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին