Նալբանդյանն ու Միթչելը քննարկել են ներքաղաքական զարգացումները
Այսօր՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ուես Միթչելի միջև:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք են եղել, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ՀՀ Սահմանադրության շրջանակներում:
Էդվարդ Նալբանդյանն ու Ուես Միթչելը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի շուրջ։ Զրուցակիցները վերահաստատել են իրավիճակի լարման բացառման անհրաժեշտությունը և այս առումով կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության առավել խորացման ուղղությամբ համատեղ քայլերին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին