Մեկնարկել է Հանրապետական խմբակցության հատուկ նիստը
ԱԺ պատգամավոր, հակաիշխանական հավաքների առաջնորդ Նիկոլ Փաշինյանին Հանրապետական խմբակցության անդամները հանդիպեցին ԱԺ 334 սենյակում: Բացի Փաշինյանից հանդիպմանը ներկա է նաև Արարատ Միրզոյանը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ խմբակցությունը հատուկ նիստ է հրավիրել: Օրակարգը ներկայացնելիս խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, «Ելք»-ը վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանին:
«Ընթացակարգը կլինի հետևյալը. մինչև ժամը վեցը դեռ թեկնածությունների առաջադրման ժամկետ կա: Փաշինյանի խնդրանքով մենք հանդիպում ենք կազմակերպել»,-ասաց Վ. Բաղդասարյանը:
Նիստն ընթանում է լրագրողների ներկայությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Հակադրության մասին խոսք չկա
- Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության անդամների հետ
- «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Փաշինյանին
- Մեկնարկել է «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հանդիպումը
- «Ելք»-ը որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան