Նիկոլ Փաշինյանը և Ուես Միթչելը հեռախոսազրույց են ունեցել
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» շարժման առաջանորդ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.
«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Ուես Միթչելի հետ։
Քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի խաղաղ և օրինական հանգուցալուծման հետ կապված հարցեր»,- ։
«Իմ քայլը» նախաձեռնության տարածած հաղորդագրության համաձայն, պետքարտուղարի տեղակալ Միտչելը շեշտել է, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ ընթացիկ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա՝ ըստ Հայաստանի սահմանադրության և իրավունքի գերակայության: Նշելով, որ ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պետքարտուղարի տեղակալ Միտչելը ցույցերի խաղաղ բնույթի հետ կապված կրկին գովեստով է արտահայտվել Հայաստանի ժողովրդի մասին և հույս հայտնեց, որ թե՛ անվտանգային ուժերը, թե՛ խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից: Նա նաև նկատել է, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ՝ նպատակ ունենալով ի շահ երկու երկրների առավել ամրապնդել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերությունները: