Whoscored-ի վարկանիշով՝ Մխիթարյանը երեկվա հանդիպման լավագույն խաղացողն է ճանաչվել
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 36-րդ տուրի շրջանակներում նախօրեին կայացած «Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Whoscored-ի վիճակագրության համաձայն՝ Մխիթարյանը ստացել է ամենաբարձր` 7,9 գնահատականը: Նա երեք հարված է կատարել, որից մեկը` դարպասին: Նրա փոխանցումների ճշգրտությունը կազմել է 72,2 տոկոս։
Հիշեցնենք, որ խաղի ընթացքում հայազգի ֆուտբոլիստը կրկին ծնկի վնասվածք է ստացել։