Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել:
«Արսենալի» պաշտոնական կայքը գրում է, որ Մխիթարյանը կրկին վնասել է ծունկը։ Թիմի մարզիչ Արսեն Վենգերն ասել է, որ առաջիկա 48 ժամվա ընթացքում հայտնի կդառնա, թե ինչ աստիճանի է Մխիթարյանի վնասվածքը և արդյոք նա կխաղա Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկո» դեմ պատասխան խաղին:
Հիշեցնենք, որ երեկ «Արսենալ»-ը «Մանչեսթեր Յունայթեդ»-ին պարտվեց 2:1 հաշվով: Զինագործների կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Հենրիխ Մխիթարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի