Մեկնարկեց Փաշինյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության անդամների հետ
ԱԺ-ում քիչ առաջ մեկնարկեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու պատգամավոր Արարատ Միրզոյանի հանդիպումը ՀՅԴ խմբակցության անդամների հետ: Հանդիպումն ընթանում է առանց լրագրողների:
Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանը հանդիպումներ է ունեցել «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորների հետ: Երկու ժամ անց նախատեսված է հանդիպում նաև Հանրապետական խմբակցության անդամների հետ:
«ԵԼՔ» խմբակցությունը որոշել է Փաշինյանին առաջադրել ՀՀ վարչապետի թեկնածու, իսկ «Ծառուկյան»-ը հայտարարեց, որ քվեարկելու են նրա օգտին:
Հարակից հրապարակումներ`
- «Ծառուկյան» դաշինքը կողմ կքվեարկի Փաշինյանին
- Մեկնարկել է «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունների հանդիպումը
- «Ելք»-ը որոշել է վարչապետի թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան