Փաշինյանը «գաղտնազերծեց»՝ ինչ կար ուսապարկում
«Առանձնապես անունի անհրաժետություն չկա, ժողովրդական հեղափոխությունը կարծում եմ ամենաճիշտն է»,- այսօր քայլերթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ անուն կտա այս հեղափոխությանը։
Լրագրողը Փաշինյանին նաև հարցրեց, թե ի՞նչ կար նրա ուսապարկում, ինչին ի պատասխան վարչապետի թեկնածուն ասաց. «Ինձ անհրաժեշտ պիտույքներն էին, հագուստ, համակարգիչ, լիցքավորիչներ, լարեր, քաղցրավենիք»։
Մեկ այլ հարցի, թե ընտրվելու դեպքում առաջին որոշումը ո՞րն է լինելու, որը նա կստորագրի, Փաշինյանը պատասխանեց. «Խորհրդանաշական առաջին որոշումը կլինի այն, որ մենք քայլեր կձեռնարկենք, որ կառավարության նիստերը դռնփակ անցկացնելու որոշումը չեղյալ հայտարարենք»։
Խոսելով երեխաներից՝ նա նշեց, որ իր մեծ աղջիկը ուսանող է, տղան պատրաստվում է բանակ զորակոչվել, մյուս աղջիկը 12 տարեկան է, իսկ փոքր աղջիկը երեք տարեկան է:
Նա վստահեցրեց, որ ականատես կլինենք, երբ վարչապետի տղան բանակ կգնա:
Անդրադառնալով Վանո Սիրադեղյանին Հայաստանում տեսնելու հարցին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Իրավական դաշտում պետք է լուծվեն այդ հարցերը, կնայվեն բոլոր հանրային հնչեղություն ունեցող հարցերը, ու բոլոր հնարավոր իրավական լուծումները կտրվեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան