Միջազգային լրատվամիջոցների ավելի քան 100 լրագրող՝ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար
Միջազգային լրատվամիջոցների ավելի քան 100 լրագրող է հավատարմագրվել ՀՀ ԱԳՆ-ում՝ վաղը ԱԺ-ում կայանալիք վարչապետի ընտրության լուսաբանման համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:
Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։
Նշենք նաև, որ ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, որոնք նրանից հետաքրքրվել էին հիմնականում հայ-ռուսական հարաբերությունների ապագայից, Արցախի հարցից, ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններից։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները